Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սուպերմարկետի ներսի և դրսի կողմերից՝ էլեկտրալարերից առաջացած կայծից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/08/05/1288575?fbclid=IwY2xjawL_EqVleHRuA2FlbQIxMQBicmlkETFvNUxIbXVuZXJBNUkxN0lRAR7qid5YdAG3ZS-4xA9bgKLXd21yY-z2PEspltRxVH3kfnb6NaEJZ_C37e5coA_aem_E-pWdDKfgObV3MeQ0TDEWQ
