Օգոստոսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Յուրիկ Բ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Արտաշիսյան 62 հասցեում գործող «Մաժոր» խանութ-սրահի ցուցափեղկին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ և հրաժարվել է բժշկական օգնությունից։
