ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հույս դնել իր վրա: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Հայաստանն ու Ադրբեջանը կարող են վստահել ինձ, կարող են ակնկալել իմ միջամտությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Հավելենք՝ եռակողմ հանդիպման արդյունքներով՝ ՀՀ-ն, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին։
