Հայտնվել են կադրեր, որտեղ Թրամփը խոսում է Բшքվում գերпւթյան մեջ պահվող հայերի մասին

Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է Բաքվում գերության մեջ պահվող 23 հայերի մասին: Նա հայտարարում է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կխնդրի ազատ արձակել նրանց՝ հավելելով. «Կարծում եմ ՝ նա դա կանի ինձ համար»:

Խոսքն ակնհայտորեն Բաքվում գտնվող հայերի մասին է։ Ըստ ամենայնի, սա Փաշինյանի սկսած խոսակցության շարունակությունն է։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն այս պահն անվանել է «մեծ քայլ դեպի առաջ»

Կիսվել սոց․ ցանցերում