Իվան Պերիշիչը ծանր վնասվածք է ստացել եւ կվիրահատվի

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Խորվաթիայի հավաքականի հարձակվող Իվան Պերիշիչը անգլիական թիմի մարզման ժամանակ աջ ծնկի ծանր վնասվածք է ստացել, հաղորդում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը։

Պերիշիչը խաչաձեւ կապանների վնասվածք է ստացել եւ կվիրահատվի։ Նա բաց կթողնի մի քանի ամիս։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պերիշիչը մասնակցել է 5 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Պերիշիչը Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցել էր Հայաստանի թիմի դեմ խաղին։ Խորվաթները հաղթել էին 1:0 հաշվով։

Կիսվել սոց․ ցանցերում