Կրկին երկրшշարժ՝ Թпւրքիայում․ ուժգին հետցնցումներ են եղել

Բալիկեսիր նահանգի Սինդիրգի շրջանում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:26-ին, տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ։

Ինչպես հաղորդում է  Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11,67 կմ խորության վրա։

Նշենք, որ երեկ Բալըքեսիր նահանգի շրջաններից մեկում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել են երեք հետցնցումներ՝ 4.6, 4.1 և 4 մագնիտուդով։

Նախնական տվյալով, 6.1 մագնիտուդով երկրաշարժից հետո փլուզվել է 16 շենք․ կա 1 զոհ, 29 վիրավոր։

Կիսվել սոց․ ցանցերում