Խեղաթյուրել են պատմական փաստերը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը պաշտոնապես դիմում- բողոք է ներկայացրել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիային, ՌԴ Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովին և «Современная научная мысль» ամսագրին՝ կապված 2022–2024թթ. հրապարակված մի շարք հակահայկական և պատմական կեղծիքներով լի հոդվածների հետ։

Մեր ուսումնասիրությունը պարզել է, որ ադրբեջանցի հեղինակների աշխատություններում խախտված են գիտական և ակադեմիական էթիկայի սկզբունքները, ներառյալ՝ պատմական փաստերի խեղաթյուրումը, հայկական մշակութային ու պատմական ներկայության նվազեցումը և ոչ հավաստի աղբյուրների կիրառումը։

Մանրամասները՝ հիմնադրամի պաշտոնական կայքում։

Կիսվել սոց․ ցանցերում