Ուկրաինան փորձել է հшրձակվել Կրասնոդարի նավթավերամշակման գործարանի վրա

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը գիշերը փորձել են հարձակվել Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի վրա:

Ոչնչացված ԱԹՍ-ներից մեկի բեկորներն ընկել են ձեռնարկության տարածքում, ինչի հետևանքով բռնկվել է «Գազելը»։

Նախնական տվյալներով՝ մարդկանցից ոչ ոք չի տուժել։ Հրդեհը արագորեն վերացվել է, տեղում այժմ աշխատում են օպերատիվ ծառայությունները: Ավելի վաղ շրջանի տարածքում հայտարարվել էր անօդաչու վտանգ։

Կիսվել սոց․ ցանցերում