Արարատի մարզում քաղաքացուն պատկանող դաշտից գпղացել են մոտ 5 տոննա ձմերուկ

Օգոստոսի 10-ին խոշոր չափի ձմերուկի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին է դիմել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 27-ամյա  Ջանիկ Բ․-ն և հայտնել, որ Լուսառատ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող դաշտից գողացել են մեծ քանակի ձմերուկ։

Ջանիկ Բ․-ն հայտնել է, որ գողությունը կատարել է օգոստոսի 8-ի ժամը 22։00-ից մինչև օգոստոսի 9-ի 16։00-ն ընկած ժամանակահատվածում և իրեն պատկանող դաշտից գողացել են մոտ 5 տոննա «Ֆիլիպ» տեսակի ձմերուկ՝ իրեն պատճառելով մոտ 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս։

Հանցագործի կամ հանցագործների ինքնությունը ճշտելու, նրանց և գողունը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Վեդիի բաժնում՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։

Դեպքի փաստով էլ ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Վեդիի քնչական բաժինю դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում