Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին այցելած փաստաբանի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոս, անլար ականջակալի պատյան և SIM քարտի պատյան։

Փաստաբանը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել դատապարտյալին այցելած փաստաբանին:

Արդյունքում փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված 1 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, 1 անլար ականջակալի պատյան և բաժանորդային քարտի պատյան՝ թղթե փաթեթով:

Հարկ է նշել, որ փաստաբանը, նախքան քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելը, սահմանված կարգով իրազեկվել է բնակելի գոտի մուտք գործելու արգելված իրերի հանձնման կանոնների մասին: Փաստաբանը ենթարկվել է վարչական պատասխանատվության»,- ասվում է ՔԿԾ-ի տարածած հաղրդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում