«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում՝

  • 16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,
  • 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
  • 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
  • 2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։
Կիսվել սոց․ ցանցերում