Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դ ի է հայտնաբերվել

Հուլիսի 14-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է, որը, ըստ նախնական տեղեկությունների, 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Կիսվել սոց․ ցանցերում