Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց

Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց: Խափանման միջոց կալանքը դատավոր Արմինե Մելիքսեթյանն անփոփոխ թողեց, կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 10 օրով:

«Դատարանն արձանագրում է՝ հաշվի առնելով վարույթի ոչ ծավալուն լինելը,  կալանքի ժամկետը կերկարաձգվի 10 օր ժամկետով»,-նշեց նա։

Նշենք, որ Միքայել Սրբազանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու հարցը քննարկել առաջնահերթության կարգով։

Կիսվել սոց․ ցանցերում