Հնդկաստանը գնահատում է Թրшմփ-Պпւտին գագաթնաժողովում գրանցված առաջընթացը

«Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած գագաթնաժողովը». այս մասին հաղորդագրություն է տարածել Հնդկաստանի ԱԳ նախարարության խոսնակը։

«Խաղաղության ձգտման գործում նրանց առաջնորդությունը խիստ գովելի է։

Հնդկաստանը գնահատում է գագաթնաժողովում գրանցված առաջընթացը։ Առաջընթացը կարող է լինել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Աշխարհը ցանկանում է տեսնել Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտը». — նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում