Պпւտինը խորհրդակցություն է անցկացրել ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն անցկացրեց ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

Պետության ղեկավարը Անքորիջում կայացած հանդիպման արդյունքների մասին տեղեկացրեց նախագահի աշխատակազմի, կառավարության, Պետական դումայի, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարությանը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառները։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանը հարգում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը և նույնպես կցանկանար նաև խաղաղ ճանապարհով լուծել Ուկրաինայի ճգնաժամը։

Կիսվել սոց․ ցանցերում