Հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով, սոցիալական ցանցերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
Մասնակիցները կքննարկեն եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու միջև Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքները, հաղորդում է BBC-ն։
«Միացյալ Նահանգների հետ համատեղ Եվրամիությունը կշարունակի աշխատել երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ, որը կպաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական շահերը»,- ընդգծել է Կոշտան։
