Գիտնականներն ալկпհոլային կախվածության դեմ դեղամիջոց են հայտնաբերել

Սկրիպսի անվան գիտահետազոտական ինստիտուտի գիտնականներին հաջողվել է հակադեպրեսանտի օգնությամբ մկների մոտ բուժել ալկոհոլային կախվածությունը, գրում է doctor.rambler.ru-ն։

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել MAP4343-ով՝ ստերոիդային տիպի մոլեկուլով, որը կլինիկական փորձարկումներ է անցնում որպես հակադեպրեսանտ։ Հետազոտության շրջանակներում մասնագետներն այս դեղամիջոցը տվել են ալկոհոային կախվածություն ունեցող մկներին։

Վեց շաբաթ անց գիտնականները նկատել են, որ MAP4343 ստացած մկների մոտ ալկոհոլային գոլորշիների օրական միջին գործածությունը նվազել է՝ գրեթե հասնելով նորմային։ Բացի այդ, նրանց մոտ կարգավորվել է արյան մեջ սթրեսի հորմոի՝ կորտիկոստերոնի մակարդակը։

Այժմ գիտնականները պատրաստվում են ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ ու փորձարկումներ իրականացնել։

Կիսվել սոց․ ցանցերում