Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի կամրջի հարևանությամբ «ՎԱԶ 2106»-ը բшխվել է ավանակին․ վերջինը տեղում սшտկել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններւմ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Եղվարդի կամրջի հարևանությամբ Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Ռազմիկ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ավանակի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ ավանակը տեղում սատկել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արշակ Գրիգորյանը և կրտսեր պարեկ Արայիկ Հովհաննիսյանը։

Տեղում պարեկները պարզել են, որ ավանակը պատկանում է Երևանի բնակիչ 43-ամյա Արթուր Ա․-ին։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/08/19/1289422?fbclid=IwY2xjawMRmh1leHRuA2FlbQIxMQBicmlkETExeG5WbE1lcENpUmFnTzBsAR5KdSv5v7xl_yoDUNyWU1gojUJK4PTq30Jze7TicxPg1ocR-YtHRdsfqKJHMw_aem_1G9XS44OKio60zSxqCmWaw

Կիսվել սոց․ ցանցերում