Մոսկվայի արևմուտքում՝ Կուտուզովսկի պողոտայում բնակելի շենքի մոտ գտնվող կայանատեղիում 2 ավտոմեքենա է հրդեհվել:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային շտաբից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է հրդեհը մարել:
Զոհերի մասին հաղորդագրություններ չկան։
