ԱՄՆ փոխնախագահ Ջեյ.Դի Վենսը, որը նախկինում հրապարակային վիճաբանության մեջ էր մտել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ասել է, որ Սպիտակ տանը կայացած իրենց հանդիպման ժամանակ կատակ է արել վերջինիս մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Երբ նախագահ Զելենսկին մտավ Օվալաձև աշխատասենյակ, ես խոսեցի նախագահ Դոնալդ Թրամփի և ուկրաինական պատվիրակության որոշ ավագ ներկայացուցիչների հետ։ Ես Ուկրաինայի նախագահին ասացի «Պարոն նախագահ, եթե ձեզ լավ պահեք, ես ոչինչ չեմ ասի»։
Նա պարզապես ժպտաց։ Դա սառույցը կոտրելու հաճելի միջոց էր», — ասել է ԱՄՆ փոխնախագահը։
