Пւժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հшկասում է տարածաշրջանում խաղաղության ստեղծման ջանքերին. Ջոն Քըրբի

ԱՄՆ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը, իսկ վերլուծաբանները շարունակում են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները:

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Բաքվի ձեռնարկած ռազմական գործողություններով, և կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք, «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին։

Նա հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն և ընդգծել է՝ «մենք բազմիցս շեշտել ենք, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին»։

Քըրբին տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է իր դաշնակիցների և գործընկերների հետ այս հարցի առնչությամբ ու ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

Կիսվել սոց․ ցանցերում