Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնվում է տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի. տեսանյութ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորի հետ գործակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի:

4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://t.me/lragroghcom/2094

Կիսվել սոց․ ցանցերում