37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կшնեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։
Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Կիսվել սոց․ ցանցերում