Երեք երեխա և մեկ երիտասարդ, որոնք մինչ այդ պահվում էին Օլեշկովսկու մանկատանը, վերադարձվել են Ուկրաինա։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Վերադարձը տեղի է ունեցել Կատարի պետության և Ուկրաինայի օմբուդսմենի գրասենյակի թիմի միջնորդությամբ։

«Այսօր նրանք բոլորը կրկին իրենց տանը են, անվտանգ, ազատ Ուկրաինայի տարածքում։ Շնորհակալություն Կատարի պետությանը միջնորդության համար և Ուկրաինայի օմբուդսմենի գրասենյակի թիմին՝ նվիրված աշխատանքի համար»,- նշել է Երմակը։
