Ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում ռուսական 102-րդ ռшզմաբազայի․ բողոքի ակցիաներ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը  Գյումրիում նախաձեռնել է ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ բողոքի ակցիա։

102-րդ ռազմաբազան սպառնալիք է, ոչ թե անվտանգություն։ Այս մասին նշում են 102-րդ բազզայի դեմ դուրս եկած ակցիայի մասնակցիները։

Հակառուսական ակցիային զուգահեռ՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ մեկ այլ ակցիա է տեղի ունենալու։

Կոմունիստական կուսակցությունը և առողջ ուժերը կազմակերպում են խաղաղ հավաք, որը նվիրված է հայ-ռուսական բարեկամությանը և Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի ներկայության կարևորությանը։

Նշենք, որ ռազմաբազայի տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր կան։

Կիսվել սոց․ ցանցերում