Ինչու է ապամոնտաժվել « Կետիկնոց »-ը

                

 

Երեւանի  կենտրոնում, Մ. Սարյանի արձանինհարակից տարածքում  գտնվող  <Կետիկնոց>  սրճարանը, որը պատկանում էր  երկրապահ  ԱրաԿետիկյանին, ապամոնտաժվել է: <Կետիկնոց>-ը  վերջին տասնամյակներում մտավորականների համար  յուրօրինակ հավաքատեղի էր, որտեղ մեկբաժակ սուրճի  շուրջ մարդիկ հավաքվում, հետաքրքիր  բանավեճերի էին մասնակցում, ներքաղաքական  անցուդարձը  քննարկում:

Թե ինչու է դադարել գործել  <Կետիկնոց> սրճարանը, մեր հարցմանն ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանից  արձագանքեցին. <Երեւանի քաղաքապետարանի  կողմիցմտավորականների հավաքատեղի <Կետիկնոց> սրճարանի տարածքում  ապամոնտաժման որեւէ գործողություն չի իրականացվել>:
Մենք փորձեցինք  պարզաբանում ստանալ  նաեւԱրա Կետիկյանից, սակայն նրա հետ կապհաստատել  չհաջողվեց:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` <Կետիկնոց>-ը դադարեցրել է իր գործունեությունը  ֆինանսական խնդիրների  պատճառով:

 

Կիսվել սոց․ ցանցերում