Նախատեսվում է անկանխիկ գործառնությունները խթանող նոր գործիքներ ներդնել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված աշխատանքները։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ներկայացվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների մեխանիզմները և ազդեցությունների գնահատականները: Մտքեր են փոխանակվել գործառնություններից հետվերադարձի հիմնական սկզբունքների, անկանխիկ առևտրից հետվերադարձի ներդրման հիմնական նպատակների շուրջ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախնական փուլում իրականացնել համակարգի փորձնական գործարկում և դրա արդյունքների հիման վրա հստակեցնել հետագա քայլերը՝ ապահովելով համակարգված և ամբողջական ներդրումը։

Կիսվել սոց․ ցանցերում