Լրագրողին հшրվածած ոստիկանին մեղադրանք է առաջադրվել

Լրագրող Մերի Մանուկյանին հարվածած կարմիր բերետավոր ոստիկանին մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիայի ընթացքում լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն էր նշանակվել:

Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել էր ծառայությունից։

Կիսվել սոց․ ցանցերում