Եվս մեկ պաշտոնանկություն կառավարությունում

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել Լիպարիտ Դրմեյանի ազատումից հետո։

Սամվելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․

«Հարգելի՛ գործընկերներ, ի տարբերություն Լիպարիտ Դրմեյանի, որին ազատել են ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի պաշտոնից ոչ սեփական դիմումի համաձայն, ես դադարեցնում եմ գործունեությունս իմ սեփական դիմումի համաձայն:

Շնորհակալություն համագործակցության համար»,- գրել է ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։

Կիսվել սոց․ ցանցերում