Որոնք են տագնապային խանգարման տեսակներն ու ախտանշանները

Տագնապային խանգարումները հոգեկան առողջական խնդիրների խումբ է, որոնց բնորոշ է իրավիճակին անհամապատասխան տագնապի, անհանգստության զգացումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով ԱՆ խորհրդատու Գևորգ Փաշիկյանին։

Տագնապը կարող է դրսևորվել ՝

  • անհանգստության, անորոշ, ոչ հստակ վախի զգացողությամբ,
  • մարմնական դրսևորումներով՝ սրտխփոց, շնչառության դժվարություն, դող, մկանների ձգվածություն, քրտնարտադրություն, զարկերակային ճնշման տատանումներով,
  • տագնապային մտքերով՝ «ես մահանում եմ, սիրտս կանգնելու է հիմա», «ես խելագարավում եմ»,«չեմ կարողանա ինձ վերահսկել»,
  • շրջապատի անիրականության զգացողությամբ՝ «կարծես օդի մեջ լինեմ», «կարծես ամեն ինչ շուրջս լողա»:

Կախված այս ախտանշանների տևողությունից, առաջացման պատճառից, իրավիճակից` կարող է ախտորոշվել տարբեր տիպի տագնապային խանգարում:

Օրինակ`

  • եթե տագնապի զգացողությունը առաջանում է հանկարծակի, զուգակցվում է արտահայտված մարմնական դրսևուրումներով, տևում ոչ երկար ժամանակ, ապա խոսում ենք «Խուճապային խանգարման» մասին (տագնապային գրոհ):
  • եթե տագնապի զգացողությունը առկա է ամբողջ օրվա ընթացում, տարածվում է կյանքի բոլոր ոլորտներում, ապա անձն ունի «Ընդհանրացված տագնապային խանգարում»:

Տագնապային խանգարման գրագետ և բազմակողմանի վարման դեպքում հնարավոր է հասնել առողջացման և վարել լիարժեք, ակտիվ կյանք:

Ախտանշանների առկայության դեպքում պետք է դիմել համապատասխան մասնագետի՝ հոգեբույժի, հոգեթերապևտի:

Կիսվել սոց․ ցանցերում