Մասնագետը բացատրել է՝ ինչպես է զարգանում քшղցկեղը

Քաղցկեղը սկզբնական փուլերում հայտնաբերելը դժվար է, քանի որ հիվանդության ախտանշաններն անմիջապես ի հայտ չեն գալիս։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է ուռուցքաբան Պավել Կոպոսովը։

Մասնագետի խոսքով՝ չարորակ բջիջները կարող են զգալիորեն դժվարացնել իրենց հայտնաբերումը։

«Մեր մարմնի յուրաքանչյուր բջիջ ունի իր կյանքի ցիկլը, որից հետո այն մահանում է և դրա փոխարեն ի հայտ է գալիս նմանատիպ մեկ այլ բջիջ։ Քաղցկեղի բջիջը չի մահանում, այն շարունակում է ապրել»,- պարզաբանել է Կոպոսովը։

Նրա խոսքով՝ զարգացման սկզբնական փուլերում ուռուցքը կարող է չխանգարել մարդուն և որևէ տհաճություն չպատճառել, իսկ առաջին ախտանշաններն ի հայտ կգան, երբ առողջ բջիջներին կսկսեն չբավարարել սննդային նյութերը։ Այդ ընթացքում քաղցկեղն օրգաններից «խլում է» սննդարար նյութերը, ինչի հետևանքով էլ հիվանդը կորցնում է մկանային զանգվածն ու նիհարում է։

Կիսվել սոց․ ցանցերում