Աֆղանստանի երկրшշարժի զпհերի թիվը գերազանցել է 1100-ը, վիրшվորներինը՝ գրեթե 3 անգամ ավել

Աֆղանստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1124-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Աֆղանստանի Կարմիր մահիկի մարդասիրական կազմակերպությանը։

Ըստ տվյալների՝ երկրում տեղի ունեցած ցնցումների հետևանքով վիրավորվել է առնվազն 3251 մարդ։

Օգոստոսի 31-ին Աֆղանստանի արևելքում տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ։ Այն վերջին երկու տարիների ընթացքում երկրում ամենաուժեղն էր։ Սեպտեմբերի 1-ին Աֆղանստանի իշխանությունները Ռուսաստանից օգնություն են խնդրել բնական աղետի հետևանքները վերացնելու համար։

Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը խոստովանել է, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել՝ փրկարարական աշխատանքների առաջընթացին զուգընթաց։

Կիսվել սոց․ ցանցերում