«2025 QV5» երկնաքարը, որը գիտնականները նկատել էին այս տարվա օգոստոսի վերջին, կմոտենա մեր մոլորակին, որից հետո կշարունակի իր ընթացքը բաց տիեզերքում, եւ հաջորդ անգամ արդեն մեր մոլորակից նվազագույն հեռավորության վրա կգտնվի 2125 թվականի սեպտեմբերի 4-ին։ Այս մասին հայտնում է Live Science-ը։ Երկնաքարն ունի 11 մետր երկարություն, այսինքն՝ ինչպես երկար ավտոբուսը։ Այն շարժվում է 22,4 հազար կմ/ժ արագությամբ։
Մեր մոլորակից նրա ամենամոտ հեռավորությունը կկազմի 835 հազ կմ։ Դա մոտավորապես երկու անգամ ավելին է, քան մեր մոլորակի եւ Լուսնի միջեւ հեռավորությունը։ QV5-ը շրջանաձեւ ուղեծրով է պտտվում Արեգակի շուրջը։ Մեկ լրիվ պտույտը կատարում է 359,4 օրում։ Այդ ընթացքում նա դրեյֆում է Երկրի եւ Վեներայի ուղեծիրների միջեւ։ Այն որեւէ մոլորակի չի կարող բախվել։ Երկնաքարի չափսերն այնքան փոքր են, որ այն չի կարող համարվել վտանգավոր։ Նույնիսկ եթե Երկիր մոլորակ էլ հասնի, նրա մեծ մասը կայրվի մթնոլորտում։ Այնուհանդերձ, գիտնականների համար այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ առաջիկա երկու տարիներին QV5-ը կուսումնասիրվի NASA-ի Կալիֆորնիայում գտնվող ռադիոլոկացիոն աստղադիտակի կողմից։ Մասնագետները ցանկանում են իմանալ վերջինիս հստակ հետագիծը՝ հաջորդ մոտեցման ժամկետը ճշգրիտ որոշելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b507f682e9edb2e8c2a8f7181bbf7cf7
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
