Աֆղանստանում փրկարարները չեն կարողանում հասնել փլատակներում մնացած մարդկանց

Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժերից հետո մի շարք նահանգներում փրկարարները դեռևս չեն կարողանում հասնել փլատակներում գտնվող մարդկանց՝ դժվարանցանելի տեղանքի պատճառով, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Աֆղանստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջոյ Սինգհալը։

«Հաջորդող երկրաշարժերը բազմաթիվ սողանքներ և ճանապարհների ավելի մեծ ավերածություններ են առաջացրել։ Սա զգալի ուշացումներ է առաջացնում տուժածներին օգնություն և կենսականորեն կարևոր պարագաներ հասցնելու, ինչպես նաև բժշկական օգնության կարիք ունեցողներին հասնելու գործում։ Մենք դեռևս չենք կարողացել հասնել մի շարք նահանգների», – ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում