Սեուլը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները՝ ԱՄՆ ներգաղթի ծառայությունների արշավի ժամանակ ձերբակալված հարավկորեացի աշխատողներին ազատ արձակելու վերաբերյալ, «ավարտվել են», և շուտով նրանք կազատվեն և տուն կտեղափոխվեն, փոխանցում է AFP-ն։
Այս հայտարարությունը հնչել է հինգշաբթի օրը Ջորջիա նահանգի հարավային մասում կառուցվող Hyundai-LG մարտկոցների արտադրության գործարանում ավելի քան 300 հարավկորեացի աշխատողների ձերբակալությունից հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրանտների դեմ պայքարի համազգային արշավի շրջանակներում Էլլաբել քաղաքում անցկացված գործողությունը մինչև այժմ անցկացված ամենամեծ արշավն էր և անակնկալի էր բերել Սեուլի պաշտոնյաներին։
«Արագ և համաձայնեցված արձագանքի արդյունքում… ձերբակալված աշխատողների ազատ արձակման շուրջ բանակցություններն ավարտվել են»,- կիրակի օրը հայտարարել է նախագահ Լի Ջե Մենի աշխատակազմի ղեկավար Կանգ Հուն Սիկը,- «Մնում են միայն վարչական ընթացակարգերը։ Հենց դրանք ավարտվեն, չարտերային չվերթ կիրականացվի, որը մեր քաղաքացիներին տուն կհասցնի»։
Ընկերությունը նաև հայտնել է, որ ձերբակալված մոտ 250 մարդ, ինչպես ենթադրվում է, վարձել է իրենց կապալառուն, և նրանց մեծ մասը հարավկորեացիներ են։
