Սեպտեմբերի 8-ին մոտոցիկլի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են 36-ամյա Րաֆֆի Գ․-ի վարած մոտոցիկլը, 34-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Honda» մակնիշի և 41-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
