Լեհաստանի զ ինվորականները հայտարարել են, որ գործողությունն ավարտվել է

Լեհական զինվորականները ավարտել են իրենց ռազմական գործողությունը։ Նրանք չեզոքացրել են գիշերը Լեհաստանի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքերը։

«Լեհական և դաշնակից ավիացիայի գործողությունները, որոնք կապված են Լեհաստանի օդային տարածքի խախտումների հետ, ավարտվել են։ Լեհաստանի օդային տարածքը խախտած օբյեկտների հնարավոր բախման վայրերի որոնումը և տեղայնացումը շարունակվում է»,- ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում