«Ֆիլմի նկարահանման շրջանում Արցшխը շրջափшկման մեջ էր». «Վերածնվածը» ֆիլմի աշխատանքներն ավարտվում են

«Մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ ավարտում եմ «Վերածնվածը»։ Այս ֆիլմի սցենարի վրա սկսել եմ աշխատել դեռ 2018 թվականից, և այդ ընթացքում այն շատ է փոփոխվել, ինչպես նաև մենք մեծ ճանապարհ ենք անցել՝ իրար հետ կիսելով փորձառություններ, հույզեր ու ձգտումներ։ «Վերածնվածը» ոչ միայն ֆիլմ է, այլև ճանապարհորդություն, որը համադրում է անցյալի հիշողությունները, ներկայիս մարտահրավերներն ու ապագայի հույսը։ Ամեն քայլն ու ամեն փոփոխություն դարձրել են այն ավելի հարազատ ու ճշմարիտ: Իմ բոլոր ֆիլմերն անում եմ այնպես, կարծես դրանք լինեն վերջինը։ Ամեն անգամ իմ վերջին ուժերն ու ամբողջ սիրտն եմ դնում դրանց մեջ։ «Վերածնվածը» առավել ևս այդպիսին է։ Ֆիլմի նկարահանման շրջանում Արցախը շրջափակման մեջ էր, և մենք նկարահանումներն իրականացրինք Հայաստանում։ Այս ամենը պահանջեց առավել մեծ ջանք, եռանդ և հավատ։ Եվ ահա այսօր, Աստծո կամոք, այն ավարտին ենք հասցնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում