Պաշտոնանկություն Վրաստանից կրած պարտությունից հետո

Իլիան Իլիևն այլևս Բուլղարիայի հավաքականի մարզիչը չէ, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի միությունը:

57-ամյա մասնագետը և ԲՖՄ-ն պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ:

Նախորդ օրերին Բուլղարիայի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլում 0-3 հաշիվներով պարտվել էր Իսպանիայի ու Վրաստանի հավաքականներին:

2025 թվականին Բուլղարիայի հավաքականը 6 խաղում կրել է 5 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի:

Կիսվել սոց․ ցանցերում