Թրшմփը հայտարարել է, որ արդյոք Քըրքի սպшնությունից հետո վախենում է իր անվտանգության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի անհանգստանում իր սեփական անվտանգության համար ամերիկացի քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո։ Նա այս մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, այդքան էլ ոչ», — պատասխանել է նախագահը։

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ իշխանությունները «իսկապես անհանգստացած են» երկրի համար։

Հիշեցնենք` ԱՄՆ-ում կրակել են քաղաքական գործիչ, հայտնի ակտիվիստ և հանրապետական կուսակցության կողմնակից Չարլի Քըրքին, Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։

Կիսվել սոց․ ցանցերում