Ադрբեջшնցին փորձել էր ոսկին շոկոլադի մեջ թաքցրած անցկացնել

Ադրբեջանի մաքսավորները կանխել են շոկոլադե կոնֆետների մեջ թաքցված ոսկու տեղափոխման փորձը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքու-Ստամբուլ չվերթով ճանապարհորդող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու ձեռքի ուղեբեռի ստուգման ընթացքում 32 շոկոլադե կոնֆետների մեջ հայտնաբերվել են ոսկու կտորներ՝ ընդհանուր 240 գրամ քաշով:

Կիսվել սոց․ ցանցերում