Արդեն չորս երկիր սպшռնացել է Իսրшյելի մասնակցության դեպքում բոյկոտել Եվրատեսիլը

Նիդեռլանդները դարձել է չորրորդ երկիրը, որը սպառնացել է բոյկոտել 2026 թվականի «Եվրատեսիլ 2026», եթե Իսրայելի ններկայացուցչին թույլատրվի մասնակցել երգի միջազգային մրցույթին: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Ինչպես հայտարարել է հոլանդական հանրային հեռարձակող AvroTros-ը՝ կազմակերպիչներն «այլևս չեն կարող արդարացնել Իսրայելի մասնակցությունը մրցույթին ներկայիս իրավիճակում՝ հաշվի առնելով Գազայում շարունակվող մարդկային տառապանքները»։

Կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ 2026 թվականի մրցույթը բոյկոտելու որոշում ընդունելիս հաշվի է առել Գազայում սպանված լրագրողների մեծ թիվը:

Ավելի վաղ Իռլանդիան, Սլովենիան և Իսպանիան հայտարարել են մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ ի նշան Գազայում Իսրայելի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի։

Կիսվել սոց․ ցանցերում