52-ամյա օտարերկրացին հետшխուզվում էր Լիտվայի իրավապահների կողմից

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ին Վաղարշապատ համայնքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է ներկայացվել 52-ամյա մի օտարերկրացի։ Նա Լիտվայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ապօրինի ներգաղթի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

Կիսվել սոց․ ցանցերում