Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լшրվшծ, հումանիտար ճգնшժшմը պահպանվում է. Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որի օրակարգային բուն հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց՝ ինչ իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում:

Ըստ նրա՝ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը դեռ պահպանվում է;:

«Կարող ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, իրադրության դրական տեղաշարժի հույսեր կան: Սա ԼՂ մեր գործընկերների գնահատականն է, որը մենք ինչ-որ չափով կիսում ենք:

Նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Մենք արձանագրում ենք, որ իրավիճակը փոփոխական է և դինամիկ, մեր՝ այս պահին ունեցած տեղեկատվությունը կարող է ամեն պահի փոխվել: Որաշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ:

Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ առավել մանրամասն չի կարող հայտնել, քանի որ որոշակի պայմանավորվածություններ կան, որոնք իրացնել է պետք:

Կիսվել սոց․ ցանցերում