Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրшերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73,5 կմ հատվածում` Ծովագյուղ գյուղի վարչական տարածքում, Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սերյոժա Չ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Պ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տուժածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կիսվել սոց․ ցանցերում