ԱՄՆ-ում Քըրքի հիշատակին հավաքվել է ավելի քան 6 միլիոն դոլար

ԱՄՆ-ում սպանված պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակին հավաքվել է ավելի քան 6 միլիոն դոլար, հաղորդում է Newsweek-ը։

«Պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքին մեծարելու և նրա ընտանիքին աջակցելու համար հավաքվել է ավելի քան 6 միլիոն դոլար»,-գրում է ամսագիրը։

Հրատարակությունը նշում է, որ միջոցների մեծ մասը՝ մոտ 4.6 միլիոն դոլար, հավաքագրվել է պահպանողական ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի և նրա ALP ապրանքանիշի միջոցով։

Քըրքի ոչ առևտրային Turning Point կազմակերպության կողմից մեկնարկած դրամահավաքը սեպտեմբերի 14-ի դրությամբ հավաքել է ավելի քան 1.2 միլիոն դոլար, մինչդեռ մնացած գումարը հավաքագրվել է ավելի փոքր արշավների կողմից։

Կիսվել սոց․ ցանցերում