Հրդեh Հրազդանի խանութներից մեկում. տարհանվել ու հոսպիտալացվել է 2 քաղաքացի

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18։32-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել են խանութը (մոտ 40 քմ)՝ գույքով։

Փրկարարները շենքից և խանութից տարհանել են երկու քաղաքացու, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Կիսվել սոց․ ցանցերում