«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում դասադուլ չկա, աշխատում են բնականոն. տնօրենը հերքել է հրապարակումները

«Սա արդեն հումորի վերջնակետն է»։

Անդրադառնալով դասադուլի վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը՝ նշելով, որ դպրոցն աշխատում է բնականոն։

«Պարզապես այս կայքը չգիտի, որ թիվ 5֊րդ դպրոցում իրականացվող՝ առաստաղի վերանորգմամբ պայմանավորված՝ կրթահամալիրի որոշ դասարանների դասերն իրականացվում են հեռավար։

Կից կցում եմ փաստաթղթային հիմքերը։

Հարցրեք, կասենք։ Ձեր ստերով բան չեք փոխի»,- գրել է տնօրենը։

Կիսվել սոց․ ցանցերում