Թրшմփի ինքնաթիռը քիչ է մնացել բшխվի Նյու Յորքի վրայով թռչող ուղևորատար ինքնաթիռի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Մեծ Բրիտանիա ուղևորվելիս, Նյու Յորքի օդում չափազանց մոտեցել է խոշոր ուղևորատար ինքնաթիռին, հայտնել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ վտանգավոր մոտեցումը նկատել է օդային երթևեկության դիսպետչերը, որը ուղևորատար ինքնաթիռի անձնակազմին հրամայել է փոխել ուղղությունը՝ բախումից խուսափելու համար։

ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիա է ժամանել սեպտեմբերի 16-ի երեկոյան, ինչը ժամանակակից պատմության մեջ աննախադեպ երկրորդ պետական ​​այցն էր։ Նրա առաջին պետական ​​այցը տեղի է ունեցել 2019 թվականին՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։

Կիսվել սոց․ ցանցերում