Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը դարձել է կրկնակի չեմպիոն:

Եզրափակիչ գոտեմարտում 77 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը 10։1 հաշվով հաղթել է Օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Նոա Կուսակային և հռչակվել ոսկե մեդալակիր։

Կիսվել սոց․ ցանցերում